«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Պետք է որ գնահատվի բարձր պրոֆեսիոնալիզմը

Պետք է որ գնահատվի բարձր պրոֆեսիոնալիզմը
05.06.2012 | 02:10

Այն բանից հետո, երբ 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ նշանակվեց («ընտրությունները» մինչ այդ էին կայացել` ՀՀ նախագահի նստավայրում) 4-րդ գումարման ԱԺ խոսնակի աթոռը ժամկետից շուտ լքած Հովիկ Աբրահամյանը, ներքաղաքական օրակարգում առաջնային դարձավ խորհրդարանի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի «ճակատագրի» հարցը: Նախագահամերձ աղբյուրների փոխանցմամբ` նախկին խոսնակին, ամենայն հավանականությամբ, կվստահեն ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնը` աչքի առաջ ունենալով երկու էական հանգամանք` բարձր պրոֆեսիոնալիզմ և կազմակերպչական տաղանդ: Սամվել Նիկոյանը, ի դեպ, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Մեր դիտարկմամբ էլ` այս թեկնածուի պարագայում ամենակարևորն ու որոշիչն այն է, որ Նիկոյանը կոռումպացված չէ, ավելին, իշխանական համակարգի այն սակավաթիվ պաշտոնյաներից է, ում անունը երբևէ չի առնչվել որևէ «մութ գործի»։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ